Առաջին անգամ Հայաստանում կանցկացվի արագ արձագանքման բժշկական թիմերի (ԱԱԲԹ/ EMT) 5-րդ գլոբալ հանդիպումը  

26 սեպտեմբերի, 2022  13:36

Առաջին անգամ Հայաստանում հոկտեմբերի 5-7-ը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կանցկացվի արագ արձագանքման բժշկական թիմերի (ԱԱԲԹ/ EMT) բարձր մակարդակի 5-րդ եռօրյա գլոբալ հանդիպումը:

Բարձր մակարդակի միջազգային միջոցառումը կհամախմբի ավելի քան 500 մասնակցի շուրջ 100երկրներից և կազմակերպություններից:

Գլոբալ հանդիպմանը մասնակցելու համար Հայաստան կժամանեն առողջապահական միջազգայինկառույցների ղեկավարներ, տարբեր երկրների առողջապահության նախարարներ, արագ արձագանքման ոլորտիփորձագետներ, բարձրաստիճան հյուրեր:

Միջոցառման լեզուն անգլերենն է, համընթաց թարգմանությամբ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում